Company logo

Լուսինե Ղազարյան

Լուսինե Ղազարյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1981թ. oգոստոսի 12-ին Երևանում։

Կրթություն

1998-2003 թթ․ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ.պետական լեզվաբանական համալսարանը՝  մասնագիտացումը՝ անգլերեն և իսպաներեն լեզուներ, մանկավարժ։

2002 թ․ վերապատրաստվել է Կաստիլյա-Լա-Մանչայի համալսարանում(Տոլեդո, Իսպանիա)՝ իսպաներեն լեզվի և գրականության ուղղությամբ։

2004 թ․ ստացել է Իսպաներենը որպես օտար լեզու DELE դիպլոմ (Instituto Cervantes, Մադրիդ)։

2005 թ․ մասնակցել է «Experto para Profesionales del Español» մասնագիտական ծրագրին (Իսպանիայի ԱԳՆ, Ամառային դպրոց, Մադրիդ)։

2015 թ․ մասնակցել է «Economic Empowerment of Women» վերապատրաստման ծրագրին (MASHAV, MCTV, Իսրայել)։

2022-2023 թթ․ ստացել է Հյուրանոցային և հյուրընկալության կառավարման ավարտական վկայական (American University of Armenia)։

Աշխատանքային գործունեություն

2003 թ․ մինչ օրս դասավանդում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես իսպաներենի դասախոս։

2008-2010 թթ․ աշխատել է «Հոգ Ընտանիքին» հիմնադրամում՝ զբաղեցնելով գլխավոր մենեջերի պաշտոնը։

2010 թ․ մինչ օրս հանդիսանում է «Հոգ Ընտանիքին» հիմնադրամի տնօրեն:

2008-2022 թթ․ աշխատել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսությունում` որպես հյուպատոսի օգնական և Եվրոպական մշակութային կենտրոնի տնօրեն:

2014-2017 թթ․ աշխատել է «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամ / «Մետաքսե Ճանապարհ» հյուրանոցում որպես խորհրդատու, տնօրեն։

2016 թ․ մինչ օրս հանդիսանում է «Վիլլամոնտան» ՍՊԸ հիմնադիր և տնօրեն՝ ղեկավարելով Վիլլա Դելենդա, Վիլլա Այգեձոր և Վիլլա Կարս բուտիկ հյուրանոցները։

2021-2023 թթ․ եղել է EU4Business / Innovative Tourism and Technology Development for Armenia (EU-ITTD) դրամաշնորհային ծրագրի նախագծի թիմի ղեկավար։

Այլ տվյալներ

Տիրապետում է անգլերեն, իսպաներեն, իտալերեն և ռուսերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի 1 զավակ: