Company logo

Օգտագործման պայմաններ

Վերջին թարմացում՝ փետրվարի 4, 2026. Սույն կայքի օգտագործմամբ դուք համաձայնում եք հետևյալ պայմաններին։ Եթե համաձայն չեք այս պայմաններին, խնդրում ենք չօգտվել կայքից։

  1. Ընդհանուր դրույթներ

    Սույն կայքը պատկանում և կառավարվում է «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության կողմից։

    Կայքի օգտագործումը ենթադրում է, որ օգտատերը ծանոթացել է և ընդունում է այս պայմանները ամբողջությամբ։

  2. Կայքի բովանդակություն

    Կայքում հրապարակված ողջ տեղեկատվությունը, նյութերը, տեքստերը, պատկերները, դիզայնը, լոգոները, տեսանյութերը հանդիսանում են Նախաձեռնության կամ իրավատերերի մտավոր սեփականությունը և պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ։

    Արգելվում է՝

    նյութերի պատճենահանումը,

    վերարտադրումը,

    տարածումը,

    հրապարակային օգտագործումը առանց Նախաձեռնության գրավոր համաձայնության։

  3. Օգտատիրոջ պարտավորությունները

    Օգտատերը պարտավորվում է՝

    չօգտագործել կայքը ապօրինի նպատակներով,

    չխաթարել կայքի աշխատանքը,

    չփորձել ներթափանցել կայքի համակարգեր,

    չտեղադրել վիրուսներ կամ վնասակար կոդ։

  4. Անձնական տվյալներ

    Կայքի օգտագործման ընթացքում կարող են հավաքագրվել օգտատիրոջ որոշ տվյալներ։ Դրանք մշակվում են համաձայն Գաղտնիության քաղաքականության։

  5. Պատասխանատվության սահմանափակում

    «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնությունը պատասխանատվություն չի կրում `

    կայքի ժամանակավոր անհասանելիության համար,

    տեխնիկական խափանումների համար,

    երրորդ անձանց կողմից տեղադրված հղումների բովանդակության համար։

    Կայքում հրապարակված տեղեկատվությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում իրավաբանական, ֆինանսական կամ այլ խորհրդատվություն։

  6. Հղումներ երրորդ կայքերին

    Կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերի։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության համար։

  7. Պայմանների փոփոխություն

    «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնությունը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել այս պայմանները։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակման պահից։

Օգտագործման պայմաններ | Միասնության Թևեր