Արման Թաթոյան
Նախաձեռնության հիմնադիր, ղեկավար

«Միասնության թևեր» նախաձեռնությունը ստեղծվել է 2025 թվականին՝ ելնելով այն համոզմունքից, որ խորքային ճգնաժամերի մեջ հայտնված Հայաստանը կարիք ունի քաղաքական գործունեության նոր որակի։ Մեր շարժումն իրականացնելու է շրջադարձային բարեփոխումներ՝ համազգային միավորման, հասարակական մթնոլորտի առողջացման և բարձր մասնագիտական պատրաստվածությամբ մարդկանց համախմբելու միջոցով։
