
Մեր մասին
«Միասնության թևեր» նախաձեռնությունը ձևավորվել է 2025 թվականին՝ որպես նոր մտածողություն կրող շարժում։ Մեր գործունեության շարժառիթը անվտանգ, արդար և տնտեսապես հզոր Հայաստան կերտելն է, որտեղ վաղվա օրվա հավատը խարսխված է ազգային և պետականամետ իշխանությունների իրականացրած հետևողական քայլերի և խոստումից իրականություն դարձած ծրագրերի արդյունքի վրա։
Նախաձեռնության հիմքում այն համոզմունքն է, որ Հայաստանում առաջացած ճգնաժամը ժամանակավոր չէ, այլ՝ համակարգային, և պահանջում է արմատական վերաիմաստավորում՝ թե՛ պետական կառավարման, թե՛ ազգային առաջնահերթությունների, թե՛ հասարակության դերակատարության առումով։
Մեր նորաստեղծ շարժումն օրեցօր հզորանում ու ընդլայնում է իր ներկայությունը երկրի կյանքում՝ համախմբելով համամարդկային արժեքներ ու ազգային երազանքներ ունեցող քաղաքացիների։
Մեր շարժման ներուժը տպավորիչ է, գործունեության արդյունքները՝ պարտավորեցնող, հետևաբար վստահությամբ ենք ազդարարում․ մենք այս ամենն անել կարող ենք, ուրեմն պետք է անենք։
Գաղափարախոսություն





