Company logo

Լալա Աբգարյան

Լալա Աբգարյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1981 թ․ դեկտեմբերի 27-ին։

Կրթություն

1999–2002 թթ․ սովորել է Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։

2012–2017 թթ․ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ ստանալով մանկավարժի որակավորում՝ Աշխարհագրություն մասնագիտացմամբ։

Աշխատանքային գործունեություն

2008 –2011 թթ․ աշխատել է Վաղարշապատ համայնքապետարանում, որպես իրավաբանի օգնական։

2014 – 2019 թթ․ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և վարչարարական աշխատանք՝ զբոսաշրջության ոլորտում։

2023 –2025 թթ․ դասավանդել է ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատի միջնակարգ դպրոցում։

2023 թ․ դեկտեմբերից հանդիսանում է «Ճշմարտության և արդարության կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ՝ ներգրավված լինելով պատերազմի հետևանքով տուժած անձանց վկայությունների հավաքագրման և փաստագրման գործընթացներում։

2024 թ․ մասնակցել է «Ճշմարտության և արդարության կենտրոն» ՀԿ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակ ներկայացված հաղորդման աշխատանքներին։

2024 թ․ եղել է կազմակերպության պատվիրակության կազմում՝ մասնակցելով ԱՄՆ-ում՝ Վաշինգտոն քաղաքում կայացած Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներին։
2025 թ․ նոյեմբերին Միջազգային քրեական դատարանի հրավերով ակտիվորեն ներգրավվել է տուժողների իրավունքների պաշտպանության և խախտումների ներկայացման աշխատանքներում։

2025 -2026 թթ․ հունվար աշխատել է միջազգային ընկերությունում, որպես գործառնական գործունեության մասնագետ։

Տեսանյութեր

Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչն աշխատանք չի կորցնի․ Լալա Աբգարյան

Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչն աշխատանք չի կորցնի․ Լալա Աբգարյան