Company logo

Ալեքսանդր Շագաֆյան

Ալեքսանդր Շագաֆյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1980 թ․ փետրվարի 28-ին ք․Վանաձոր (նախկին՝ Կիրովական)։


Կրթություն

2002թ․ ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների բաժինը։ Մասնագիտացումը՝ մանկավարժ, անգլերեն լեզվի ուսուցիչ։

2007թ․ ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալասարանի մագիստրատուրան։ Հասարակական գիտությունների մագիստրոս է։


Աշխատանքային գործունեություն

2002 -2007թթ․ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի միջնակարգ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցիչ, ապա՝ փոխտնօրեն։

2007-2009 թթ․ աշխատել է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղում որպես անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մասնագետ։

2010-2014 թթ․ դասավանդել է  «Հասարակագիտություն» առարկան Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։

2011-2017թթ․ հիմահիմնադրել և ղեկավարել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը։

2015-2017 թթ․ հանդիսացել է «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը։

2017-2022 թթ․ հանդիսացել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը։

2022-2025 թթ․ աշխատել է «PH International» կազմակերպության հայաստանյան գրասենյակում, ղեկավարել է «Քաղաքացիական կրթությունը Հայսատանում» ծրագրի ֆորմալ կրթության բաղադրիչը։

2021-2025 թթ․ դասավանդել է ՀՀ ՆԳՆ կրթահալիրում որպես հրավիրյալ դասախոս, դասավանդվող մոդուլը՝ «Ոստիկանութուն-հասարակություն փոխհամագործակցություն»։


Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր։