
Սաթինե Գզողյան

Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1981թ․ նոյեմբերի 27-ին Երևանում։
Կրթություն, գիտական կոչում, անդամակցություն
2007թ․ ավարտել է Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբելությունների ֆակուլտետը, մասնագիտացումը՝ «Միջազգային հարաբերություններ»։
2022-2024թթ․ սովորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում։
Աշխատանքային գործունեություն
2008-2011 թթ․ աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարությունում, որպես նախարարի տեղակալի օգնական։
2011-2014 թթ․ աշխատել է ՀԱՊԿ ՀՀ Մշտական ներկայացուցչությունում, որպես Մշտական ներկայացուցչի օգնական։
2015-2016 թթ․ աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում, որպես Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի օգնական։
2016-2018 թթ․ աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարությունում, որպես նախարարի օգնական։
2018-2021 թթ․ աշխատել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, որպես նախագահի խորհրդական։
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
