
Լիպարիտ Դրմեյան

Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1986 թ․ ապրիլի 26-ին Երևանում։
Կրթություն, գիտական կոչում, անդամակցություն
2003 թ․գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի բակալավրը։ 2009 թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2012 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2014 թ․ ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Իրավունքի ֆակուլտետը և ստացել Կորպորատիվ իրավունքի մագիստրոսի աստիճան։
2018 թ․ ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցը և ստացել է Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։ Հեղինակել և համահեղինակել է մի շարք հոդվածներ, ձեռնարկներ և ժողովածուներ։
Աշխատանքային գործունեություն
2008-2012 թթ․զբաղեցրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի փորձաքննությունների ծառայության մասնագետի, ավագ մասնագետի, ապա՝ նույն ծառայության ղեկավարի պաշտոնները։
2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը։
2014-2015 թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության՝ Իրավական վերլուծության և օրենսդրության զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող։
2015-2020 թթ․ աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ որպես իրավաբան։
2020-2025 թթ․ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի, ապա՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնները։
2026 թ․ «Լիգոկոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր գործընկեր է, տնօրեն։
2012 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Եվրոպական համալսարանում և Արդարադատության ակադեմիայում։
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն (ազատ), ռուսերեն (ազատ) և ֆրանսերեն (սկսնակ) լեզուներին։
Ունի երկու զավակ, զինապարտ է։






