
Նարեկ Բալաբեկյան

Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1994թ․ հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։
Կրթություն
2001-2012թթ․ սովորել է Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:
2017թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
2020թ. ստացել է մագիստրոսի աստիճան «Իրավագիտություն»` Քաղաքացիական իրավունիք և դատավարություն մասնագիտացմամբ (ԵՊՀ):
2018թ. սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում:
Աշխատանքային գործունեություն
2019թ. հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2020-2021թթ. աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտում՝ որպես սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության մասնագետ։
2021-2022թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնականը:
2022թ. մինչև օրս հանդիսանում է «Բալաբեկյանս» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, փաստաբան:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
