Company logo

Լիպարիտ Դրմեյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում ներկայացրեց

Հրապարակման ամսաթիվ 31.07.2026

«Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ըստ հայցվորի՝ Փաշինյանն արել է իրականությանը չհամապատասխանող և իր պատիվը, արժանապատվությունը արատավորող հայտարարություններ։

https://admin.uwings.am/storage/images/news/01KZE3TYAJ3BJEG72GS19PKQ40.png

«Ես պատահական, ոտքի վրա խոսքեր չեմ ասում, իմ ձեռքերը մաքուր են, խիղճս էլ՝ հանգիստ  ու պատրաստ եմ իրավական ճանապարհով հասնել նրան, որ հերքվեն իմ հասցեին արված արատավորող բնութ ունեցող հայտարարությունները։ Ես նաև ընկալում ունեմ, որ ՀՀ-ում չի կարող լինել բռնապետություն, իսկ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց Դրմեյանը


Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Գլխավոր դատախազությունը ստուգումներ էր սկսել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հնարավոր հանցագործության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։


Հուլիսի 30-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին մեղադրեց կառավարությունից տեղեկություններ փոխանցելու, գործադիրի դիրքորոշմանը հակասող հայտարարություններ անելու և այլ քաղաքական ուժերի շահերը պաշտպանելու մեջ։