Company logo

«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է Գոշավանքից

Հրապարակման ամսաթիվ 08.05.2026

«Միասնության թևեր» կուսակցությունը 2026 թ․ հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Գոշավանքի վանական համալիրից։


https://admin.uwings.am/storage/images/news/01KR40SBS27XQTNGK6HC94SP1C.jpg

Արդարություն հաստատելու սկզբունքով առաջնորդվող քաղաքական ուժի համար Գոշավանքի ընտրությունը խորհրդանշական է․ այն հիմնադրել է հայկական առաջին ամբողջական իրավական ժողովածուի` «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշը։

Քարոզարշավի մեկնարկին «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է հանրային վստահության կարևորությունը՝ նշելով, որ քաղաքական ուժի գլխավոր նպատակը ժողովրդի մեծամասնության վստահությունը ձեռքբերելն է։

«Հարմարվողները երբեք պատմություն չեն փոխում։ Եթե ուզում ենք փոխել պատմության այս ընթացքը, պետք է չհարմարվենք, պետք է պայքարենք արդարության համար»,- նշել է պատգամավորի թեկնածու Շահեն Հարությունյանը։

«Հենց այստեղից՝ մեր հոգևոր և իրավական ակունքներից, «Միասնության թևեր» կուսակցությունը սկսում է իր երթը դեպի արդար ու զորեղ Հայաստան։ Մենք եկել ենք վերահաստատելու, որ հայկական պետականությունը պետք է հենվի ոչ թե ժամանակավոր շահերի վրա, այլ մեր ինքնության հազարամյա հիմքերի վրա»,- ասել է պատգամավորի թեկնածու Աստղիկ Մատինյանը։

Օրվա ընթացքում կուսակցության թիմը այցելել է նաև Իջևան, Աչաջուր և Ազատամուտ բնակավայրեր, որտեղ հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ և պատասխանել լրագրողների հարցերին։


Մանրամասները՝ տեսանյութում` https://shorturl.at/7BK8B

1
2
3
4
5