Company logo

«Միասնության թևերի» թիմի անդամները՝ առաջին աշխատավարձի մասին

Հրապարակման ամսաթիվ 01.05.2026

«Միասնության թևերի» թիմի անդամները մայիսի 1-ի առիթով վերհիշել են առաջին աշխատավարձի հետ կապված պատմությունները։

https://admin.uwings.am/storage/images/news/01KR0PEXD4GR7G2ETRYBGQPPMM.png

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը պատմել է, որ առաջին աշխատավարձով իր և քրոջ համար կոշիկ է գնել։ «Առաջին աշխատավարձը ստացել եմ ութերորդ դասարանում՝ ասֆալտ հարթեցնելու համար։ Ստացել եմ ուկրաինական գրիվնայով»,- հիշել է Արման Թաթոյանը։


«Միասնության թևերի» պատգամավորի թեկնածուԴավիթ Անանյանն էլ անկեղծացել է, որ վաստակած առաջին գումարը տվել է ընտանիքին․ «Առաջին աշխատավարձը ստացել եմ հեռավոր ութսունութին, կարծեմ վաթսուն ռուբլի էր։ Տասնյոթ տարեկան էի, աշխատում էի որպես բանվոր, Շահինյանի անվան սպորտաձևերի հանրապետական կենտրոնում»։


«Միասնության թևերի» ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Աստղիկ Մատինյանը, պարզվում է, չի կարողացել ծախսել առաջին աշխատավարձը, որովհետև կորցրել է դրամապանակը։ «Առաջին աշխատավարձը ստացել եմ, երբ տասնյոթ տարեկան էի, սովորում էի երկրորդ կուրսում։ Ինձ բախտ վիճակվեց աշխատել նաև Ազգային ժողովում՝պայմանագրային հիմունքներով»,- պատմել է Աստղիկ Մատինյանը։


Թիմի մյուս անդամների պատմությունները՝ տեսանյութում` https://shorturl.at/ueE44