
Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն
Հրապարակման ամսաթիվ 02.05.2026
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը համոզված է, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղը՝ յուրահատուկ բնական միջավայրի և կլիմայական պայմանների շնորհիվ, զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։

«Արմաղան սարը բացառիկ վայր է։ Մեր երկրում մատների վրա կարող են հաշվել այսպիսի հրաշալի վայրեր, որտեղ կա լեռ, լեռնային լիճ, եկեղեցի։ Գետն էլ գնում է, կարելի է ձուկ աճեցնել»,- Մադինայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Արման Թաթոյանը։
Ծանոթ լինելով հայրենի մարզի բնակավայրերի առանձնահատկություններին՝ Արման Թաթոյանը վստահ է, որ ենթակառուցվածքները զարգացնելու և գովազդային թիրախային արշավի դեպքում Մադինան զբոսաշրջիկներին կգրավի ամբողջ տարվա ընթացքում․ ամռանը զով է, ձմռանը՝ ձնառատ։
«Այնքան ձյուն է գալիս, ճանապարհները փակվում են։ Մենք դրանից ոչ թե պիտի վախենանք, այլ օգտագործենք մեր շահերի համար, դահուկային սպորտ զարգացնենք։ Ես անցած տարի եմ եղել այնտեղ։ Արմաղանը տուրիսատական վայր դարձնելուց հետո Մադինան դառնում է հանգույց։ Սար բարձրացողը իջնելու է գյուղի հյուրատներում մնա, երկու օր մնալու է, հանգստանա, բարձրանա վերև, նորից իջնի»,-ասել է Արման Թաթոյանը։
Մադինայի բնակիչները ևս համոզմունք են հայտնել, որ բնակավայրի զարգացման համար զբոսաշրջությունը կարող է դառնալ լավագույն միջոցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում https://shorturl.at/5jP4E