Company logo

Ընտրական ցուցակը ներկայացվեց ԿԸՀ

Հրապարակման ամսաթիվ 23.04.2026

«Միասնության թևերը» ապրիլի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց 2026 թ․-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը։ Փաստաթղթերը հանձնելուց հետո քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ Արմեն Գալստյանը և Լիպարիտ Դրմեյանը, պատասխանեցին լրագրողների հարցերին։

https://admin.uwings.am/storage/images/news/01KQ4ZE3Q1GH404TDXNB4N37X4.jpg

«Մենք ընտրություններին մասնակցում ենք մեր ցուցակով, որում ներառված են «Շանթ դաշինք» կուսակցության անդամներ, «Առաջ արժանապատվության» շարժման մեր գործընկերները, անկուսակցականներ։ Մեր ցուցակում տարբեր պրոֆեսիոնալներ կան։ Ինչպես և խոստացել էինք, ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ, որը գնում է առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։ Վստահ ենք՝ հաջողելու ենք»,- հայտարարեց կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Գալստյանը։


Անդրադառնալով նախընտրական և հետընտրական համագործակցություններին՝ կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Լիպարիտ Դրմեյանը նշեց, որ իրենց գլխավոր նպատակը ներկայիս իշխանությունների վերարտադրությունը թույլ չտալն է։


«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունն անհնար է, իսկ թե որ ուժերի հետ ինչ ձևաչափով կլինի համագործակցություն, կարծում եմ՝ դրա մասին մի փոքր վաղ է խոսել»,- ասաց Լիպարիտ Դրմեյանը։


Լրագրողները հարցեր ուղղեցին քաղաքական ուժի ֆինանսավորման աղբյուրների, այլ ուժերի հաջողության հասնելու, ինչպես նաև արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումն իրականացնելու մեխանիզմների վերաբերյալ։


Կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ընդգրկված են պատգամավորության հետևյալ թեկնածուները՝

1․ Արման Հակոբի Թաթոյան

2․ Դավիթ Սանասարի Անանյան

3․ Աստղիկ Համլետի Մատինյան

4․ Շահեն Շանթի Հարությունյան

5․ Ավետիս Արմենի Ավետիսյան

6․ Հասմիկ Աֆթանդիլի Ղազարյան

7․ Արմեն Էդվարդի Գալստյան

8․ Լիպարիտ Մամիկոնի Դրմեյան

9․ Անուշ Ռոստոմի Սեդրակյան

10․ Գոռ Հովհաննեսի Թադևոսյան

11․ Լևոն Հայրապետի Չուկակլյան

12․ Ռոզա Համլետի Հարությունյան

13․ Վահագն Ֆարհադի Դավիթավյան

14․ Արմեն Էդիկի Եղիազարյան

15․ Մարինե Նորիկի Հարությունյան

16․ Նարեկ Վարդկեսի Պարոնյան

17․ Տիգրան Հովիկի Հայրապետյան

18․ Սաթինե Վասիլի Գզողյան

19․ Նարեկ Էմիլի Բալաբեկյան

20․ Վարդան Ստեփանի Փաշայան

21․ Անահիտ Սերգեյի Փիլոսյան

22․ Հրաչյա Սամվելի Մանուկյան

23․ Պարույր Ավետիսի Ալեքյան

24․ Ջուլիետա Սամվելի Բաղդասարյան

25․ Կարեն Սամվելի Լազարյան

26․ Նորայր Սմբատի Աբրահամյան

27․ Սաթենիկ Կարենի Աթայան

28․ Աշոտ Սուրենի Թովմասյան

29․ Շուշան Նորիկի Սարգսյան

30․ Սարհատ Վազրիկի Պետրոսյան

1
2
3