Company logo

Մենք ոչ մեկին մեր ձայները չենք տալու. Արման Թաթոյան

Հրապարակման ամսաթիվ 25.04.2026

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Վերին Գետաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք ոչ մեկի հետ կապ չունեն՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ գործող իշխանությունների։

https://admin.uwings.am/storage/images/news/01KQ4JPTQMCJ9HDVFGD7N2DYX9.png

«Մենք ամբողջովին ինքնուրույն ուժ ենք։ Մեր մասին տարածում են տարբեր բամբասանքներ ու լուրեր, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր ընտրողների ձայների համար, մենք ոչ մեկին մեր ձայները չենք տալու»,- հավելեց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ որ իր աշխատանքը միշտ եղել է նրանց աչքի առաջ, դրա համար պարզ ճակատով ասում է՝ իրենք ինքնուրույն ուժ են։ «Մեր հույսը, ուժը դուք եք: Դուք եք մեզ ուժ տալու բոլոր հարցերը լուծելու»,- շեշտեց «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://shorturl.at/2WOiS