Company logo

«Միասնության թևերի» ցուցակը կգլխավորի Արման Թաթոյանը

Հրապարակման ամսաթիվ 20.04.2026

Ապրիլի 20-ին տեղի է ունեցավ «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Որոշում կայացվեց մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին, ինչպես նաև հաստատվեց կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի պատգամավորների թեկնածությունները։

https://admin.uwings.am/storage/images/news/01KPR2TEJKN6JSBVMMVFA3XAXD.jpg

Ապրիլի 20-ին տեղի է ունեցավ «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Որոշում կայացվեց մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին, ինչպես նաև հաստատվեց կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի պատգամավորների թեկնածությունները։ Կուսակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեց «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, հիմնադիր Արման Թաթոյանին։


Իր ելույթի ընթացքում Արման Թաթոյանը հնչեցրեց գնահատականներ ներկա քաղաքական իրավիճակի և առաջիկա ընտրությունների կարևորության վերաբերյալ։ Նա շեշտեց, որ աշխարհաքաղաքական տարբեր ուժեր ցանկանում են մասնակցություն ունենալ Հայաստանի ապագայի ձևավորման հարցում, սակայն որոշողը պետք է լինի հայ ժողովուրդը։


«Երբ տարբեր մայրաքաղաքներից փորձում են կանխորոշել, թե Հայաստանում ով պետք է հաղթի, դա նշանակում է, որ մեզ այլևս չեն ընկալում որպես լիարժեք պետություն։ Մեզ ասում են՝ ընտրիր՝ Ռուսաստան, Արևմուտք, Արևելք, ինչ-որ ճամբար։ Բայց Հայաստանի ընտրությունները չեն կարող լինել օտար շահերի հանրաքվե։ Սա ընտրություն չէ ճամբարների միջև։ Սա ընտրություն է անկախ ու ինքնիշխան պետություն լինելու համար»,- հայտարարեց Արման Թաթոյանը։


Նա նշեց, որ ՀՀ-ի արտաքին քաղաքական ուղին պետք է որոշվի երկրի շահերով, այլ ոչ թե վախերից ելնելով։ Ըստ Թաթոյանի՝ պետությունը կարող է զարգանալ զորեղ բանակի, կայուն ինստիտուտների և հաշվարկված դիվանագիտության շնորհիվ։ Նա հիշեցրեց գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները՝ պատերազմներ, կորուստներ, մեկուսացվածություն։


«Մեր ժողովուրդն արժանի է պետության, որը տեր է իր քաղաքացիներին, տեր է իր ազգային շահերին ամբողջ աշխարհում։ Հունիսի 7-ի ընտրություններն այն մասին են, թե ինչ ենք ուզում մենք, այլ ոչ թե այն մասին, թե ինչ են ուզում ուրիշները։ Քվեարկելով մեր օգտին՝ դուք քվեարկում եք Հայաստանի օգտին։ Արդարությունը գալիս է՝ մեզ վերադարձնելու մեր երկիրը»,- հայտարարեց  «Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն։


Ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, տնտեսագետ Դավիթ Անանյանը ներկայացրեց կուսակցության տնտեսական տեսլականը։


«Երբ պետությունը կառուցում է տնտեսություն, որը չի արտադրում բավարար արժեք, չի կուտակում կապիտալ և չի վերահսկում իր ենթակառուցվածքները, այն դառնում է ոչ թե տնտեսություն ունեցող պետություն, այլ՝ տնտեսությամբ պայմանավորված պետություն»,-հայտարարեց Դավիթ Անանյանը։


Տնտեսագետը նկատեց, որ իշխանությունների ծրագրերը չունեն հաշվարկներ, մեխանիզմ և պատասխանատվություն, իսկ «Միասնության թևերը» առաջարկում է ոչ թե առանձին ծրագրեր, այլ ամբողջական համակարգ, որի նպատակը պետության վերակառուցումն է։


«Կառուցվածքային և խորքային փոփոխությունները չեն լինում ինքնաբուխ։ Դրանք տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք՝ կոտրելու գործող մոդելը, պատասխանատվություն՝ դրա հետևանքները կրելու և առաջնորդություն՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելու»,- հայտարարեց Դավիթ Անանյանը։


Կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող թեկնածու, իրավաբան Աստղիկ Մատինյանը խոսեց նախընտրական ծրագրում ներառված  հիմնական առաջարկների մասին, որոնք վերաբերում են կրթության, առողջապահության, դատաիրավական ոլորտներին․ անվճար բարձրագույն կրթություն ՀՀ քաղաքացիների համար, «Գյուղական ուսուցիչ» ծրագրի վերականգնում, համընդհանուր բժշկական ապահովագրություն, ՀՀ նախագահի ուղիղ ընտրություն, ընտրական համակարգի արմատական փոփոխություն և այլն։


«Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ: Արդարությունը գալիս է, և այն սկսվում է մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի պաշտպանվածությամբ»,- ասաց Աստղիկ Մատինյանը:

«Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուներն են՝

1 Արման Հակոբի Թաթոյան

2 Դավիթ Սանասարի Անանյան

3 Աստղիկ Համլետի Մատինյան

4 Շահեն Շանթի Հարությունյան

5 Ավետիս Արմենի Ավետիսյան

6 Հասմիկ Աֆթանդիլի Ղազարյան

7 Արմեն Էդվարդի Գալստյան

8 Լիպարիտ Մամիկոնի Դրմեյան

9 Անուշ Ռոստոմի Սեդրակյան

10 Գոռ Հովհաննեսի Թադևոսյան

11 Լևոն Հայրապետի Չուկակլյան

12 Ռոզա Համլետի Հարությունյան

13 Վահագն Ֆարհադի Դավիթավյան

14 Արմեն Էդիկի Եղիազարյան

15 Մարինե Նորիկի Հարությունյան

16 Նարեկ Վարդկեսի Պարոնյան

17 Տիգրան Հովիկի Հայրապետյան

18 Սաթինե Վասիլի Գզողյան

19 Նարեկ Էմիլի Բալաբեկյան

20 Վարդան Ստեփանի Փաշայան

21 Անահիտ Սերգեյի Փիլոսյան

22 Հրաչյա Սամվելի Մանուկյան

23 Պարույր Ավետիսի Ալեքյան

24 Ջուլիետա Սամվելի Բաղդասարյան

25 Կարեն Սամվելի Լազարյան

26 Նորայր Սմբատի Աբրահամյան

27 Սաթենիկ Կարենի Աթայան

28 Աշոտ Սուրենի Թովմասյան

29 Շուշան Նորիկի Սարգսյան

30 Սարհատ Վազրիկի Պետրոսյան

1
2
3
4
5