Company logo

Արման Թաթոյան կոչով դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Հրապարակման ամսաթիվ 21.04.2026

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նամակով դիմել է ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

https://admin.uwings.am/storage/images/news/01KPQKZBWT5MYCBYAV02VAK77Y.jpg

Նա նշել է, որ Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը։ Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված սպառնալիքների մասին՝ կապված Հայաստանում հնարավոր իշխանափոխության հետ։

«Փաստագրված դեպքերի թվում են հետևյալները․ Ադրբեջանի իշխող կուսակցության մի պատգամավոր հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակը կարող է դրդել Ադրբեջանին պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։

Ադրբեջանի նախագահի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող թերթը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական» կառավարությունը «կառավարելու ոչինչ չի ունենա», իսկ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը հայտարարել է, որ «հատկապես կարևոր է», որպեսզի իշխանությունը Հայաստանում մնա այն ուժերի ձեռքում, որոնք համահունչ են Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Այս հայտարարությունները, միասին վերցված, ներկայացնում են Բաքվում պետական իշխանություն ներկայացնող դերակատարների համակարգված փորձ՝ ահաբեկելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա»,- նշված է նամակում։

Նամակն ամբողջությամբ՝ նկարներում։

1
2
3