Company logo

Արման Թաթոյանի հանդիպումը «Ռեստարտի» երիտասարդների հետ

Հրապարակման ամսաթիվ 18.04.2026

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ապրիլի 18-ին մասնակցեց «Ռեստարտ» հիմնադրամի կազմակերպած «Ռեֆորում 2026» քննարկմանը։ Զրույցի առանցքում 2026 թվականի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օրակարգերն էին։ Արման Թաթոյանը հակիրճ ներկայացրեց իր գլխավորած շարժման հիմնական գաղափարները և պատասխանեց երիտասարդների հարցերին։

https://admin.uwings.am/storage/images/news/01KPQGY24E00YAZVCS4XPANW5N.jpg

«Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության»,- ասաց Արման Թաթոյանը՝ խոսելով կրթության բարեփոխումների մասին։

Նա պատմեց նաև արտերկրում ուսանելու սեփական փորձառության մասին՝ նշելով, որ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ էր մոտավորապես 170,000 դոլար, որի մի մասը տրամադրվել է կրթաթոշակի տեսքով, մյուս հատվածը՝ «Լույս» հիմնադրամի շնորհիվ։

Երիտասարդներն Արման Թաթոյանին ուղղեցին բազմաբնույթ հարցեր՝ անձնական պատմություններից մինչև երկրի կառավարման հիմնախնդիրներ։

Հանդիպման տեսանյութը՝ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/10IxF

1
2
3