
Տարածքային գրասենյակ կգործի նաև Աբովյանում
Հրապարակման ամսաթիվ 22.03.2026
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը մարտի 22-ին գրասենյակ բացեց Աբովյան քաղաքում՝ Հանրապետության պողոտա 16/37 հասցեում։ Նախաձեռնությունը հայտարարում է, որ բաց է քաղաքացիների առաջ՝ լսելու, քննարկելու խնդիրները և միասին գտնելու լուծումներ։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր և ղեկավար Արման Թաթոյանը շեշտեց, որ անհրաժեշտ է աշխատել հանուն ապագա սերունդների՝ լուծելով ներկայի խնդիրները կամ նվազեցնելով դրանց բեռը։ Նրա խոսքով՝ առողջապահությունն ու բժշկական օգնությունը պետք է լինեն ամբողջությամբ անվճար, և դա իրատեսական նպատակ է։ Նա նաև նշեց, որ ավագ դպրոցի համակարգը չի ծառայում իր նպատակին և դարձել է աշակերտների մոտիվացիան նվազեցնող միջավայր։
«Առաջ» արժանապատվության շարժման համակարգող Լևոն Չուկակլյանը խոսեց այն մասին, որ այսօր ձևավորվել է մի իրականություն, որտեղ պարտվողականությունը ներկայացվում է որպես նորմալ երևույթ, զիջումը՝ որպես խաղաղություն, իսկ հարևան պետության կողմից ներկայացվող պահանջներն ու լռությունը՝ որպես կայունություն։ Նա ընդգծեց, որ նման մոտեցումները պետք է մերժվեն՝ հավելելով, որ չկան իրավիճակներ, որոնք միասին հնարավոր չէ լուծել։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լիլիթ Հովակիմյանն էլ կարծում է, որ ընդհանուր պատասխանատվության, հավատքի և հաստատակամության շնորհիվ հնարավոր է հասնել այն արդյունքներին, որոնց համար բոլորը համախմբվել են։
Մինչ գրասենյակի բացումը աբովյանցիները շփվել են «Միասնության թևերի» թիմի անդամների հետ, ուղղել իրենց հուզող հարցերը և շեշտել, որ պատրաստ են իրենց ձայնը տալ Արման Թաթոյանին։
Մանրմասները՝ տեսանյութում https://shorturl.at/Xd5AW