
«Միասնության թևերը» ներկայացրեց քաղաքական ծրագիրը
Հրապարակման ամսաթիվ 28.02.2026
Փետրվարի 28-ին տեղի ունեցավ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի պաշտոնական ներկայացումը։ Միջոցառման ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց ծրագրային մոտեցումները տարբեր ոլորտների վերաբերյալ։

Տնտեսական ծրագրի հիմնական դրույթները ներկայացրեց տնտեսագետ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով երկրի տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղություններին։
Պետական կառավարման, դատաիրավական և ընտրական համակարգերի բարեփոխումների վերաբերյալ խոսեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լիպարիտ Դրմեյանը՝ շեշտադրելով արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման և ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը։
Կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին ներկայացմամբ հանդես եկավ մանկավարժ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լալա Աբգարյանը՝ խոսելով կրթական համակարգի արդիականացման և զարգացման առաջնահերթությունների մասին։
«Շանթ դաշինքի» տեսլականը մեր երկրի ապագայի վերաբերյալ ներկայացրեց կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։
Նախաձեռնության հիմնադիր և ղեկավար Արման Թաթոյանն անդրադարձավ վարչապետի թեկնածու առաջադրվելու իր հիմնական նպատակին, իրական և կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև երկրի անվտանգությանը և պետականության ամրապնդմանը։
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։




