Company logo

Շիրակի մարզի առաջին գրասենյակը՝ Գյումրիում

Հրապարակման ամսաթիվ 14.03.2026

Մարտի 14-ին Գյումրիում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր գրասենյակը՝ Պռոշյան 73 հասցեում։ Բացման միջոցառմանը ելույթ ունեցան նախաձեռնության հիմնադիր և ղեկավար Արման Թաթոյանը, անդամներ Լիպարիտ Դերմեյանը, Լիլիթ Հովակիմյանը, Լուսինե Ղազարյանը,
ինչպես նաև «Շանթ դաշինք» ազգային կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը և «Առաջ» արժանապատվության շարժման համակարգող Լևոն Չուկակլյանը։


https://admin.uwings.am/storage/images/news/01KMCJN3JQ9AX8VDRF3VPM9KZB.jpg

Իր խոսքում Արման Թաթոյանը նշեց․ «Մարդը, երբ տուն է գնում, առաջինը ապահով դուռ է դնում, որպեսզի կարողանա հանգիստ ապրել իր տանը։ Եթե դուռը ապահով չէ, այդ տան մեջ ապրել հնարավոր չէ։ Նույնն էլ մեր երկրի դեպքում է․ մենք պետք է մեր սահմանները անառիկ պահենք»։

Շահեն Հարությունյանը ընդգծեց․ «Պետք է թույլ չտանք ջնջել մեր ազգային արժեքներն ու դիմագիծը։ Արդեն հասել են մեր անկախությանն ու Անկախության հռչակագրին, առանց որոնց կարող ենք կորցնել այն պետությունը, որը դժվարությամբ ձեռք ենք բերել և պահպանել տարիների ընթացքում»։

Լևոն Չուկակլյանը՝ որպես երիտասարդական շարժման ներկայացուցիչ, իր խոսքն ուղղեց հատկապես գյումրեցի երիտասարդներին՝ նշելով, որ
«Միասնության թևերը» ներգրավել է կոմպետենտ և կարող մարդկանց, ովքեր ունակ են երկիրը հասցնելու անվտանգության և կայուն զարգացման նոր մակարդակի։

Միջոցառումից հետո թիմը շրջեց Գյումրի քաղաքում, այցելեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և Ասլամազյան քույրերի պատկերասրահ։

1
2
3
4
5