
«Առաջ», «Զարկերակ» ու «Հանուն Արմավիրի» քաղաքական միավորները՝ «Միասնության թևեր»-ի գործընկերներ
Հրապարակման ամսաթիվ 27.02.2026
«Առաջ» շարժումը՝ իր կազմում գործող «Զարկերակ» և «Հանուն Արմավիրի» երիտասարդական նախաձեռնությունների հետ, միացավ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը։

«Այս որոշումը բխում է ՀՀ-ում խորքային և իրական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունից, անվտանգային խնդիրների միասնական ճակատով լուծման կարևորությունից, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և արժանապատիվ պետական կառավարման ձևավորման շուրջ առկա միասնական տեսլականից։
Այս միավորումը կարևոր քայլ է քաղաքական և արժեքային համախմբման ձևավորման ճանապարհին՝ նպատակ ունենալով վերականգնել հանրային վստահությունը, իրապես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը և խթանել քաղաքական գործընթացների բովանդակային փոփոխությունը։
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն լայն համախմբման և պատասխանատու քաղաքական գործունեության միջոցով»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում։




