Company logo

Արման Թաթոյանի հրատապ ասուլիսը՝ անվտանգային հարցերի վերաբերյալ

Հրապարակման ամսաթիվ 04.03.2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր և ղեկավար Արման Թաթոյանը մարտի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը 2025 թ․ ընթացքում Հայաստանի ինքնիշխան տարածքում շարունակել են ամրապնդվել և ստեղծել նոր ռազմական ենթակառուցվածքներ։

https://admin.uwings.am/storage/images/news/01KKB6ZDTPR0XMED668H3D4380.jpg

Ասուլիսի սկզբում նա ներկայացրեց արբանյակային լուսանկարներ, որոնք հաստատեցին պնդումները, որ հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական զինված ուժերը նոր տարածքներ են օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքից՝ Գեղարքունիքում և Վայոց Ձորում, ինչպես նաև նախկին գրավյալ հատվածներում իրականացրել ամրաշինական լուրջ աշխատանքներ։


Նրա խոսքով՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը տեղակայել է մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, ինչպես նաև հրաձգային, ականանետային և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների համար նախատեսված կետեր։ Այդ հատվածում ստեղծվել են նաև հաղորդակցության ուղիներ, կառուցվել են օպերատիվ մարտավարական և ռազմավարական (ռոկադային) ճանապարհներ, ինչպես նաև թաքստոցներ (կոպանիրներ)։


Արդյունքում ուղիղ թիրախի տակ են հայտնվում Սոթքի հանքավայրը և Վարդենիս համայնքի մի շարք գյուղեր։ Նման իրավիճակ, ըստ Թաթոյանի, առկա է նաև Ջերմուկի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական կողմը կառուցել է ականանետերի համար նախատեսված դիրքեր։

Արման Թաթոյանը շեշտեց այն հանգամանքը, որ այս ներխուժումների և ամրաշինական աշխատանքների մասին ՀՀ իշխանությունները տեղեկացված են եղել 2025 թ․ օգոսոստի 8-ին Վաշինգտոնի հանդիպումներից և փաստաթղթերի ստորագորւմից առաջ, սակայն լռել են և փաստերը գաղտնի պահել նաև ամերիկյան կողմից։

Թաթոյանի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից ներկայացվող սահմանազատման գործընթացը չի հանգեցնի ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի տարածքից։


Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։