Company logo

Երևանում բացվեց նախաձեռնության կենտրոնական գրասենյակը

Հրապարակման ամսաթիվ 01.12.2025

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կորյուն 14 հասցեում, բացեց իր կենտրոնական գրասենյակը։ Այն երրորդ գրասենյակն է՝ Կապանից և Իջևանից հետո։

https://admin.uwings.am/storage/images/news/01KHR8M37GJNKJAGHYV0JP2W7B.jpeg

«Այս գրասենյակը մեր բոլոր քաղաքացիների համար է, ովքեր ունեն առաջարկներ և քննարկելու հարցեր։ Մենք միշտ լինելու ենք մեր քաղաքացիների կողքին»,- ասաց նախաձեռնության հիմնադիր և ղեկավար Արման Թաթոյանը։


«Մենք, իհարկե, շարունակելու ենք տարածքային կենտրոնների բացման առաքելությունը։ Անհրաժեշտ է, որ գաղափարական առումով միաձուլվեն, միահյուսվեն և համախմբվեն մեր բոլորի ջանքերն ու գաղափարները»,- ասաց նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։


Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև «Շանթ» ազգային կուսակցության դաշինքի նախագահ Շահեն Հարությունյանը՝ մաղթելով բարի ընթացք և բեղուն աշխատանք։


Գրասենյակի բացման ամբողջական տեսանյութը այս հղմամբ՝ https://shorturl.at/petXJ