
Կոտայքում բացվեց ևս մեկ գրասենյակ
Հրապարակման ամսաթիվ 01.02.2026
Փետրվարի 1-ին Չարենցավան քաղաքում բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը։ Այն երկրորդ տարածքային կառույցն է Կոտայքի մարզում՝ Հրազդանից հետո։ Գրասենյակը գործելու է Տերվիշյան 7/1 հասցեում։

Գրասենյակի բացման արարողության ժամանակ խոսքով հանդես եկան նախաձեռնության հիմնադիր և ղեկավար Արման Թաթոյանը, «Շանթ» դաշինք ազգային կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը, Չարենցավանի գրասենյակի համակարգող Հասմիկ Ղազարյանը, նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գալստյանը։ Միջոցառմանը ներկա էին շարժման բազմաթիվ համակիրների և այլ հյուրեր։
«Եկեք քննարկենք ձեզ հուզող հարցերը և միասին գտնենք լուծումներ ինչպես անհատապես հուզող հարցերի, այնպես էլ մեր երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրիդ»,- ասաց Արման Թաթոյանը։
Տարածքային Բացման արարողության տեսանյութը հասանելի է ստորև ներկայացված հղմամբ՝ https://shorturl.at/QrzdI




