
«Միասնության թևերի» գրասենյակ՝ նաև Գավառում
Հրապարակման ամսաթիվ 18.01.2026
Հունվարի 18-ին Գավառ քաղաքում բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը։ Այսպիսով, Գեղարքունիքում մարզում գործում է 3 տարածքային կառույց։ Ավելի վաղ գրասենյակներ բացվել են Մարտունիում և Ներքին Գետաշենում։

«Գավառը մշտապես եղել է հայոց պատմության առանցքային տարածաշրջաններից մեկը, և վստահ եմ, որ այն իր յուրօրինակ մասնակցությունն է ունենալու Հայաստանի ոտքի կանգնեցման գործընթացում։ Միասին մենք կհասնենք հաջողության, և տարիներ անց շատ ավելի պատվով կհիշենք հայոց պատմության այս ժամանակաշրջանը»,- ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։
Գրասենյակը նպատակ ունի միավորելու քաղաքացիներին՝ գաղափարների, առաջարկների և խնդիրների լուծումների շուրջ բաց ու բովանդակային քննարկումների համար։ Կառույցի հասցեն է՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փողոց 19 շենք, թիվ 2/1։
Միջոցառման տեսանյութը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/FcuKy


