
Առաջին մարզային կառույցը կգործի Կապանում
Հրապարակման ամսաթիվ 09.11.2025
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը պաշտոնապես բացեց իր առաջին տարածքային կառույցը։ Այն գործելու է Սյունիքի մարզկենտրոն Կապանում։

Ներկաների համոզմամբ՝ մարզային գրասենյակների ստեղծումը հնարավորություն կտա ավելի արագ և հասցեական ծանոթանալ մեր հայրենակիցներին հուզող հարցերին և առաջարկել այդ խնդիրների քաղաքական լուծումներ։
«Մեր քաղաքական նախաձեռնության տարածքային կառույցի բացումը կծառայի նպատակին, և միասնաբար կհասնենք մեր երկրի առջև ծառացած օրհասական խնդիրների լուծմանը»,- ասաց «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը նշեց, որ պատմականորեն Սյունիքն ու Արցախն են եղել մեր հայրենիքի դարասները, և Արցախի կորստից հետո փաստացի Սյունիքն է դարձել մեր գլխավոր սահմանը․ «Սյունիքից է սկսվելու մեր հայրենիքի վերածնունդը»։
Գրասենյակի բացմանը ներկա էին նաև «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը, Կապանի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Խաչատրյանը և բազմաթիվ այլ հյուրեր։