
Արման Թաթոյանի հանդիպումը՝ ուսանողների հետ
Հրապարակման ամսաթիվ 28.11.2025
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Ուսանողների միջազգային օրվա առթիվ հանդիպեց ուսանողների հետ՝ անդրադառնալով պետության և հասարակության, պաշտոնյաների և քաղաքացիների փոխհարաբերությունների, ինչպես նաև կրթական համակարգի խնդիրներին։

Դասախոսության ընթացքում Արման Թաթոյանը անդրադարձավ կրթական համակարգի հիմնարար խնդիրներին՝ նշելով. «Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել»։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել կրթական համակարգի տրամաբանությունը, որպեսզի դպրոցն ավարտող աշակերտը լինի ինքնակայացած և ինքնակերտած, չսպասի՝ ծնողը հնարավորություն կունենա՞ իր համար կրկնուսույց վարձելու, թե՞ ոչ։
Արման Թաթոյանն ընդգծեց՝ կրթական համակարգը դպրոցականին պետք է նախապատրաստի բուհական կրթությանը՝ ձևավորելով գիտելիք, մտածողություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք հարցեր՝ երիտասարդների դերը պետական կառավարման գործընթացներում, քաղաքացիական ակտիվության կարևորությունը և պատասխանատու հասարակություն ձևավորելու անհրաժեշտությունը։ Ուսանողները հարցեր ուղղեցին բանախոսին և ներկայացրին իրենց առաջարկները՝ կրթական և հասարակական տարբեր հարցերի շուրջ։
Միջոցառման տեսանյութերը հետևյալ հղումներով՝ https://shorturl.at/LHASS, https://shorturl.at/govUO




