Company logo

Արման Թաթոյանը Newsweek-ում հոդված է հրապարակել TRIPP-ի նշանակության մասին

Հրապարակման ամսաթիվ 09.02.2026

Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) դերի մասին։

https://admin.uwings.am/storage/images/news/01KH8MQQMR73D5AMGJ9JZ6R6F4.jpg

Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ներխուժման նախապատրաստման պայմաններում արտաքին միջամտությունը վճռորոշ էր, և TRIPP նախաձեռնությունը ծառայել է որպես հիմնական գործիք՝ ռազմական սրացումը կանխելու և իրավիճակը կայունացնելու համար։

«Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP) Միացյալ Նահանգներին ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի անուղղակի երաշխավորի՝ միաժամանակ խորացնելով իր անմիջական ներգրավվածությունը երկու երկրների տնտեսություններում։ Չնայած այն դեռևս իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, հռչակագիրը ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասում ամուր քաղաքական պարտավորություն է ներկայացնում։ Այն առաջարկում է հաղորդակցության ուղիների բացման նոր հայեցակարգ՝ շրջանցելով «տրանսպորտային միջանցքներ» տերմինը։ Այդպիսով փորձ արվեց գտնել փոխզիջում երկու պետությունների դիրքորոշումները մերձեցնելու համար։ Եթե արդյունավետորեն իրականացվի, TRIPP-ը կարող է Հարավային Կովկասը դարձնել միջմայրցամաքային առևտրի մոդել՝ բաժանման գոտին վերածելով խոշոր շուկաների միջև ռազմավարական կապող օղակի։

Սա համեմատելի է պատերազմից հետո մնացած այլ տարածաշրջանների ինտեգրացիոն փորձի հետ։ Հայաստանում հասարակական կարծիքը շատ զգայուն է երկրի տարածքային ամբողջականության հարցի նկատմամբ։ Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը պետք է կարողանա բացատրել, որ այս փաստաթղթում պարունակվող դրույթները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում տարածքային ամբողջականությունը, այլ նպաստում են երկրի տնտեսական զարգացմանը։ Եթե հաջողվի, ապա այս հռչակագիրը նաև կծառայի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի երաշխիք»,- ասվում է հոդվածում։

Հայերեն թարգմանությունը և անգլերեն հրապարակման հղումը՝ կից փաստաթղթում:

PDF DOCUMENT