
«Միասնության թևերը» և «Շանթ դաշինքը» կհամագործակցեն
Հրապարակման ամսաթիվ 30.10.2025
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն ու «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն այսօր հայտարարեցին համագործակցության մասին։ Քաղաքական միավորներների համատեղ գործունեության հիմքում լինելու են համազգային նպատակները և սկզբունքները։

Համատեղ հայտարարությունից հետո «Միասնության թևերի» ղեկավար Արման Թաթոյանը, համահիմնադիր Դավիթ Անանյանը, «Շանթ դաշինքի» նախագահ Շահեն Հարությունյանը, ինչպես նաև մի շարք գաղափարական համակիրներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցեցին հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։


