Company logo

Հանդիպումներ և դասախոսություններ․ Արման Թաթոյանն արտերկրում է

Հրապարակման ամսաթիվ 04.02.2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն այս օրերին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում անցկացնում է կարևոր հանդիպումներ։

https://admin.uwings.am/storage/images/news/01KHBM98G0JPW5YJF0BWJFFTSV.jpg

Մասնավորապես, հանդիպումներ են նախատեսված Փարիզում, որից հետո ԱՄՆ-ում կկայանան հանդիպումներ և դասախոսություններ աշխարհի առաջատար բուհերում՝ Եյլի, Կոլումբիայի և Փենսիլվանիայի համալսարաններում։ Արման Թաթոյանը, ի դեպ, սովորել է Փենսիլվանիայի համալսարանում և ճանաչվել իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից։

Դասախոսությունների թեմաներն են լինելու՝ միջազգային իրավունքը, պատերազմական հանցանքների համար պատասխանատվությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։


«Հենց այս մասին էի գրել իմ վերջին նամակում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Վենսին։ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցանքների, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, բռնությամբ անհետացածների, մեր գերիների և պատանդների ճակատագրի մասին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք։


Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն։ Որպես մարդ, ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չեմ կարող և չեմ լռելու»,– գրել է Արման Թաթոյանը։