Company logo

Արման Թաթոյանի դասախոսությունը՝ Կոլումբիայի համալսարանում

Հրապարակման ամսաթիվ 06.02.2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը «Արդարադատությունը գործնականում. հեռանկարները և սահմանները միջազգային դատարաններում» թեմայով դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոցում։

https://admin.uwings.am/storage/images/news/01KGSGX9957VMHZT27AS8TY2FJ.jpg

Իր ելույթում նա անդրադարձել է միջազգային դատական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի դերին՝ մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու գործում:


Քննարկման առանցքում են եղել մարդու իրավունքների ծանր խախտումները՝ ներառյալ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։


«Միջազգային իրավունքն ու միջազգային դատարաններն ունեն անփոխարինելի կարևորություն, բայց մինչև պետությունը չունենա ինքն իրեն պաշտպանելու քաղաքական, մասնագիտական կարողություն, անվտանգության ամուր համակարգ ու բանակ, չի կարողանալու նաև ինքն իրեն պաշտպանել աշխարհում: Եթե չկարողացար ինքդ քո հարցերն առաջ տանել, ամեն ինչ, այդ թվում` միջազգային իրավունքը կմնա թղթի վրա»,- ասել է Արման Թաթոյանը:


Դասախոսության շրջանակում ներկայացվել են նաև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Արցախ» գործերը։

1
2
3
4
5