Company logo

Այց «Եռաբլուր»` Հայոց բանակի օրվա առթիվ

Հրապարակման ամսաթիվ 28.01.2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և թիմի անդամները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով մեր հերոսների շիրիմներին։

https://admin.uwings.am/storage/images/news/01KH8H7FPQRWZW9HVEARAFDHBB.jpg

Լրագրողների հետ զրույցում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, անդրադառնալով հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուն, ասել է, որ դա պատահական ընտրված օր է և չունի ոչ մի բովանդակություն։

«Դա նսեմացնող արարք էր, ամոթալի վախկոտություն, որ իշխանությունը հունվարի 27-ը նախատեսեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ այն էլ օրենքի մակարդակով։ Այդ օրը ընտրվել է պարզապես պաշտոնյաների հարմարության համար, որ նրանք գան, ոչ ոք իրենց ավելորդ հարցեր չտա, ֆորմալ արարողակարգին մասնակցեն ու վերջացնեն դրանով։ Սա կոնկրետ քաղաքական ընտրություն է. դրա համար մենք այսօր պետք է ցույց տանք, որ մեզ համար չափազանց կարևոր է հենց այս օրը»,- ասել է Արման Թաթոյանը։

1
2
3
4
5