Company logo

Ազդարարվեց «Միասնության թևեր» նախաձեռնության մուտքը քաղաքական դաշտ

Հրապարակման ամսաթիվ 09.10.2025

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը 2025 թ․ հոկտեմբերի 9-ին հայտարարեց գործունեության մեկնարկի մասին։ Միջոցառմանը մասնակցեցին հարյուրավոր համակիրներ, հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ։

https://admin.uwings.am/storage/images/news/01KGP9JQ4TCWYMBBGFADAMBBBX.jpg

Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես եկավ ծավալուն ելույթ՝ խոսելով քաղաքական միավորի ստեղծման անհրաժեշտության, առաջիկա ծրագրերի և 2026 թ․խորհրդարանի ընտրությունների մասնակցելու մտադրության մասին։

«Միասնության թևերը նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք, նայենք առաջ ու իրար վեր բարձրացնենք։ Այն նաև նշանակում է հայ ժողովրդի միասնություն և համերաշխություն աշխարհում, Հայաստանում և Սփյուռքում»,- բացման խոսքում հայտարարեց նախաձեռնության հեղինակը։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը, նախաձեռնության անդամներ Լուսինե Ղազարյանը և Մհեր Մեհրաբյանը։

Հանդիսավոր հատվածի ավարտից հետո Արման Թաթոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։

1
2
3