
Նիկոլը «թշնամի է», Քոչարյանն ու մյուս ուժերը՝ մրցակից. Դավիթ Անանյան
Հրապարակման ամսաթիվ 05.12.2025

Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքական թշնամին է, հակառակորդը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ այլ ուժերը մեր մրցակիցներն են, որոնց հետ կարելի է պայմանավորվել ինչ-որ հարցերի շուրջ, հիմնականում Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասով։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանին միացած տաս հոգևորականների մասին՝ Անանյանը նշել է, որ ինքն առաջնորդվում իր հոգևոր հայրերի՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների գնահատականով ու նրանց տիրադավ համարում։
Մանրամասները՝ տեսանյութում։