
Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել, մենք խաղ ենք խաղո՞ւմ. ծանր գինը ժողովուրդն է վճարելու
Հրապարակման ամսաթիվ 15.09.2026

Նիկոլ Փաշինյանին հիմա մեկ հարց է հետաքրքրում` ինչպես ստանալ պակասող վեց մանդատը: Այս մասին 168 TV-ի եթերում ասել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը։ Նա նշել է, որ հանրաքվե անցկացնելու համար Փաշինյանը լուրջ խնդիրների կարող է բախվել խորհրդարանում, հետևաբար նա ամեն գնով կխուսափի այդ գործընթացից։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների թեմային՝ Դավիթ Անանյանն ասել է, որ Ռուսաստանից պոկվելը Փաշինյանի քաղաքական հանձնառությունն է, իշխանության մնալու, իրեն մատուցված ծառայությունների գինը, որն ինքը պետք է վճարի։
«Ռուսաստանն իր օրակարգը թելադրել է, բայց Հայաստանը դեռ ասելիք չունի։ Ռուսները չեն ընդունել այս իշխանությունների վերարտադրությունը, չեն շնորհավորել Փաշինյանին և գնում են առճակատման ճանապարհով։ Ռուսաստանին հետաքրիր է ընդամենը մի բան՝ հայ ժողովուրդն ի՞նչ է մտածում։ Ռուսաստանը վերջնագիր դրել է ոչ թե իշխանության, այլ հայ ժողովրդի առջև»,- նշել է Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։