
Փաշինյանը թակարդն ընկած ճնճղուկ է, բայց կյանքում դուրս չի գա ԵԱՏՄ-ից, որ իշխանություն չկորցնի
Հրապարակման ամսաթիվ 04.08.2026

Եվրոպան պատրաստ չէ ֆինանսավորելու ԵԱՏՄ-ից կտրվելու մեր վնասները. Եվրոպայի պահանջներն այսօր քաղաքական են, տնտեսական առումով Հայաստանը հետաքրքիր չէ։ Այս մասին 168 TV-ի եթերում ասել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը։
«Նույնիսկ Եվրոպան, երբ ասում է, որ քո գյուղմթերքի 80 տոկոսը կընդունեմ, նախ դա կտևի 2 տարի, երկրորդ՝ ստանդարտիզացիայի պետք է ենթարկեմ քո արտադրանքը, որոշ ապրանքների վրա սահմանափակումներ դնելու իմ իրավասությունը կիրառվելու է, կտամ 52 մլն եվրո և 200 մլրդի դրամաշնորհ։ Այս ամենը, ինչ էլ լինի, չի կարողանալու ծածկել ԵԱՏՄ-ից դուրս գալու վնասները»,- ասել է Դավիթ Անանյանը։
Խոսելով նորընտիր Ազգային ժողովի գործունեության մասին՝ նա նկատել է, որ խորհրդարանը պետք է դառնա իրական քաղաքական պայքարի թատերաբեմ, պետք է ձևակերպվեն օրենսդրական նախագծեր և դրվեն լայն հանրային քննարկման։
Մանրամասները՝ տեսանյութում։