Company logo

Եթե Վեհափառն է արժանանում նման ճակատագրի, ցանկացածս էլ պատրաստ ենք արժանանալ դրան. Դավիթ Անանյան

Հրապարակման ամսաթիվ 01.08.2026

 Եթե Վեհափառն է արժանանում նման ճակատագրի, ցանկացածս էլ պատրաստ ենք արժանանալ դրան. Դավիթ Անանյան

Նիկոլ Փաշինյանը սրում է հայ-ռուսական հարաբերությունները, բայց դա չի նշակում, որ նա հակառուսական քաղաքականություն է վարում։ Հնարավոր է՝ դա համաձայնեցված խաղ է։ Իսկ եթե այդ սցենարը չէ, ուրեմն նա գերագնահատում է իր ֆիգուրը։ Այս մասին Armat Media TV-ի եթերում ասել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը։

Խոսելով ներքաղաքական զարգացումներից, Փաշինյանի գործելաոճի փոփոխությունից՝ Դավիթ Անանյանը նշել է, որ մինչև 2020 թ․ պատերազմը կառավարության անդամներն անգամ ոտքի չէին կանգնում վարչապետի ներս մտնելիս։


«Հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը, որը վայելում էր ժողովրդի վստահությունը, եթե անգամ ներսում ժողովրդավար չէր, ապա պարտավոր էր ավելի ժողովրդավար երևալ։ Կառավարությունում, այո, կար պոլեմիկա։ Իհարկե, որպես անձ ինքն ուներ բնավորության գծերը, ինչ հիմա, բայց այն, ինչ ցայտուն է և Լյուդովիկոս 14-ի շապիկը, որ հագել է, ինքը չուներ, որովհետև ժողովուրդն ինքն էր այդ շապիկը հագցրել»,- ասել է Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։