Company logo

Պաշտոնատար անձն արժեքային համակարգ պետք է ունենա, պաշտոնին ամեն գնով չպետք է մնալ. Լիպարիտ Դրմեյան

Հրապարակման ամսաթիվ 14.07.2026

Պաշտոնատար անձն արժեքային համակարգ պետք է ունենա, պաշտոնին ամեն գնով չպետք է մնալ. Լիպարիտ Դրմեյան

Պատժիչ գործողություններ են իրականացվում մեր ուժի նկատմամբ, վստահ ենք՝ շինծու գործ է, հետագայում արդարացվելու ենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված և իրենց ուժին վերաբերող ընտրակաշառքի դեպքին։

Խոսելով աշխատանքից ազատման պատճառների մասին՝ Դրմեյանն ընդգծել է, որ վարչապետի զգացմունքների համար պատասխան չի կարող տալ, եթե հինգ անգամ էլ արբիտրաժի միջանկյալ որոշման մասով գրությունը ուղարկվեր իրեն, նույն պատասխանն էր տալու։

«Պաշտոնատար անձն արժեքային համակարգ պետք է ունենա, պաշտոնին ամեն գնով չպետք է մնալ, ես այդ գինը վճարել եմ։ Սկզբունքայնություն ցուցաբերել եմ և՛ միջպետական գանգատների մասով, և՛ արբիտրաժային վարույթի շրջանակում։ Պաշտոնյան պետք է ոչ թե լոյալ, համակերպվող լինի, այլ արժեքներ կրի։ Պաշտոնյաները գերի են Փաշինյանի ձեռքին, փողի և փորի միջև արժանապատվությունը պետք է ընտրեք»,- ասել է Դրմեյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։