Company logo

Փաշինյանն իրագործում է իր խոստումը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է բոմժ դարձնի․ ռեպրեսիա է կիրառում

Հրապարակման ամսաթիվ 09.07.2026

 Փաշինյանն իրագործում է իր խոստումը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է բոմժ դարձնի․ ռեպրեսիա է կիրառում

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը Factor TV-ի եթերում վերլուծել է հետընտրական իրավիճակը, Սահմանադրական դատարանի որոշման հետևանքները և ընդդիմության անելիքները։ Նրա խոսքով`  իշխանափոխությունը մնում է հրատապ օրակարգ, սակայն դրան հասնելու համար ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի և ստեղծի միասնական հարթակ։ Անդրադառնալով ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չեղարկելու դիմումի մերժմանը՝ Դավիթ Անանյանը նշել է, որ հետընտրական իրավիճակը «բավականին գունագեղ» ստացվեց, քանի որ յոթ տարբեր գաղափարական հենքի վրա կանգնած ուժեր վիճարկեցին արդյունքները։

«Սահմանադրական դատարանը ոչ միայն, ըստ էության, ոտնահարեց ժողովրդավարության հիմունքները, ոչ միայն ազդարարեց, որ իրականում ժողովրդին չի պատկանում իշխանությունը, այսինքն՝ Սահմանադրության առաջին, երկրորդ և երրորդ հոդվածները, այլև Նիկոլ Փաշինյանի և այսօրվա իշխանության ձեռքերի կապերը ընդհանրապես բաց թողեց Սահմանադրական դատարանը։ Եվ դրանով տվել է լրացուցիչ գործիքակազմ այսօրվա իշխանությանը՝ կիրառելու իր ռեպրեսիվ բոլոր համակարգերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։