
Փաշինյանի ամենամեծ սխալը նոյեմբերի 10-ին հրաժարական չտալն էր. Դավիթ Անանյան
Հրապարակման ամսաթիվ 22.05.2026

Խաղաղությունն այլընտրանք չունի, և չկա որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը խոսի պատերազմի մասին։ Բայց խնդիրն այն է, որ մենք այսօր խաղաղություն չունենք։ Այս իշխանության մնալու պարագայում մենք ոչ միայն չենք ունենալու խաղաղություն, այլ նաև շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք պատերազմ։ Այս մասին Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Խոսքի ուժը» հաղորդման ընթացքում ասել է «Միասնության թևեր» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Անանյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ եթե ես չլինեմ՝ կլինի պատերազմ, հակառակն է իրականում։ Այո, եթե իրենք մնան, լինելու է պատերազմ, և դա լինելու է ոչ թե պատերազմ, այլ ուժեղի ու թույլի ինչ-որ հակամարտություն, իմիտացիա, որի արդյունքում մենք նորանոր կորուստներ ենք ունենալու։ Եթե չկա Նիկոլ Փաշինյան՝ չկա նաև պատերազմ»,- ասել է Դավիթ Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։