Company logo

Փաշինյանն այն հայտնի ֆիլմի նման բոլորին այո է ասում. Դավիթ Անանյան

Հրապարակման ամսաթիվ 26.05.2026

 Փաշինյանն այն հայտնի ֆիլմի նման բոլորին այո է ասում. Դավիթ Անանյան

Մենք բոլորի շահերը բերել ենք Հայաստան, և այդ շահերը կռվացնում ենք Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով շահերի բախման թատերաբեմ։ Դրա համար պետք է լինեն փոփոխություններ, իշխանության գան ուժեր, որոնց համար առաջնայինը Հայաստանի շահն է։ Մեզ համար չկա բարեկամ կամ ոչ բարեկամ երկիր, նրանց հետ մենք պետք է փոխհարաբերվենք այնքանով, որքանով նրանք հաշվի կառնեն Հայաստանի շահը։ Այս մասին Հրապարակ TV-ին տված հարցազրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը։

«Նիկոլ Փաշինյանը բոլորին ասում է՝ այո, հայտնի ֆիլմի հերոսի նման։ Բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին, երկրներին ասում է՝ այո, իրար դեմ է հանում երկրներին։ Դա ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն է, այլ բազմավեկտոր գործողություններ՝ մի տեղից մյուս տեղն է ցատկում։ Արդյունքում մեր սուբյեկտայնությունն է կորսվում»,-ասել է Դավիթ Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։