
Ուղեղ պիտի ունենաս, որ չասես՝ Ադրբեջանից գազ կներկրենք․ Դավիթ Անանյան
Հրապարակման ամսաթիվ 18.06.2026

Նախընտրական շրջանի ռեպրեսիաների արդյունքն այն էր, որ ընտրակեղծիքների խայտառակ ու համընդհանուր կիրառում տեսանք: Նիկոլ Փաշինյանի արածը «հաղթանակի» պատրանքի ստեղծում էր, ոչ մի կապ չուներ մարդկանց տրամադրությունների հետ ու հանձնարարական էր ԿԸՀ-ին: Այս մասին 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ անդամ Դավիթ Անանյանը։
«Փաշինյանը 8-10% ընդդիմությունից գողացել է: Մենք իրավական գործընթացները հասցնելու ենք ավարտին, որովհետև այս ընտրության արդյունքները պետք է չեղարկվեն, որովհետև այս ընտրությունները լեգիտիմ չեն: ԿԸՀ հունիսի 14-ի նիստը՝ որպես վարչարարություն, ձախողված էր: Էլեմենտար բաներ կան, ըստ որոնց՝ վարչական մարմինը՝ ԿԸՀ-ն, ձախողված էր: Եթե նիստը նայել եք, կտեսնեիք՝ ինչ խղճուկ վիճակում էր Հանձնաժողովն ու դրա նախագահը: ԿԸՀ անդամները հասկանում էին, որ կոպիտ իրավախախտումներ էին անում, և ուղիղ եթերում չէին էլ կարողանում Վահագն Հովակիմյանին հասկացնել՝ եղբա՛յր, սխալ բաներ ես անում»,- ասել է Դավիթ Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: