Company logo

«Առանց տողատակի». Սահմանադրական դատարանում պահանջելու ենք նշանակել նոր ընտրություններ

Հրապարակման ամսաթիվ 18.06.2026

 «Առանց տողատակի». Սահմանադրական դատարանում պահանջելու ենք նշանակել նոր ընտրություններ

ԿԸՀ-ն, անվավեր ճանաչելով մի քանի ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ուներ երկու տարբերակ՝ կա՛մ այդ ընտրատեղամասերում նշանակել վերաքվեարկություն, կա՛մ ամբողջ ընտրության վերաքվեարկություն նշանակել, եթե չեղարկված արդյունքներն ազդել էին ամբողջ ընտրության արդյունքի վրա։ Այո՛, այդ արդյունքներն ազդել էին քվեարկության վրա, որովհետև մեկ ուժ դուրս մնաց մանդատների բաշխումից։ Այս մասին ասել է Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման ժամանակ ասել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը։

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի կողմից ծախսված, բայց չհայտարարագրած գումարների խնդրին՝ Արմեն Գալստյանը ցույց է տվել փաստական օրինակներ։

«Պռոշյան գյուղում նույն փողոցի վրա «Միասնության թևերն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» վարձակալել են գրասենյակներ․ մեր գրասենյակի վարձակալության արժեքը եղել է 223 հազար դրամ, ՔՊ-ինը՝ 20 հազար դրամ, ընդ որում չեն ունեցել ոչ մի աշխատակից»,- ասել է կուսակցության նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։