Company logo

Ընտրությունները կեղծել են թե՛ կաշառք բաժանողները, թե՛ վարչական ռեսուրսը չարաշահողները

Հրապարակման ամսաթիվ 18.06.2026

 Ընտրությունները կեղծել են թե՛ կաշառք բաժանողները, թե՛ վարչական ռեսուրսը չարաշահողները

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Շահեն Հարությունյանը, հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդմանը, խոսել է հետընտրական զարգացումների մասին։ Նա անդրադարձել է իրավական այն գործընթացներին, որոնք նախաձեռնել է «Միասնության թևերը»՝ վիճարկելով 2026 թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։

«Մենք գնում ենք իրավական ճանապարհով՝ բողաքարկումների, խնդիրների բարձրաձայնելու տարբերակով։ Ի վերջո, մենք գնահատում ենք այն ռեսուրսները և հնարավորությունները, որոնք ունենք։ Մենք երբևէ չենք արել անպատասխանատու հայտարարություններ»,- ասել է Շահեն Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։