
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ու Արման Թաթոյանի տարբերությունը
Հրապարակման ամսաթիվ 24.05.2026

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը, հյուրընկալելով «Մեդիաքասթ» հաղորդմանը, անդրադարձել է զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ցուցաբերած Նիկոլ Փաշինյանի վարքին՝ այն համարելով դատապարտելի և անընդունելի։
«Ինձ համար զոհված մայրը արժեք է, կարմիր գիծ։ Եթ անգամ ես համաձայն չեմ նրա ասածին, չեմ կարող հակադարձել, որովհետև վերջինս այս երկիրին է տվել իր ամենաթանկին՝ զավակին»,-ասել է Արման Թաթոյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանցիների հնարավոր «վերադարձին», դրանց վտանգավոր հետևանքներին, ինչպես Ղարաբաղյան շարժմանն ու արցախցիների վերադարձի իրավունքին։
«Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն ներկայացրել է նաև կուսակցության կարևոր ծրագրային կետերը և հետագա անելիքների վերաբերյալ դիրքորոշումները։
Մանրամասները՝ տեսանյութում։