
Պետրո՛ս, ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ․ Արման Թաթոյան
Հրապարակման ամսաթիվ 28.04.2026

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ապրիլի 28-ին հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը։ Անդրադառնալով աշխատանքային գործունեությանն ու անցած ճանապարհին՝ Արման Թաթոյանն ասել է, որ այն ներառում է երկարամյա փորձ ոչ միան պետական մարմիններում, այլ նաև միջազգային կազմակերպություններում և առաքելություններում։
«Իմ ողջ գործունեության ընթացքում ես արդարությամբ եմ ղեկավարվել, ավելին՝ ամեն ինչ արել եմ, որ արդարություն գա»,- նշել է Արման Թաթոյանը։
Անդրադառնալով նախկին-ներկա խոսույթին՝ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն Պետրոս Ղազարյանին հիշեցրել է իր հարաբերությունները պաշտոնաթող նախագահների հետ՝ ցուցադրելով լուսանկար, որտեղ հաղորդավորը Սերժ Սարգսյանի հետ բաժակ է բարձրացնում․ «Պետրո՛ս, ես ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։