
Ազատ ու արդա՞ր, թե՞ կեղծված ընտրություններ․ բանավեճ
Հրապարակման ամսաթիվ 12.06.2026

«Միասնության թևեր» կուսակցության պատգամավրի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ հիմնադիր Դանիել Իոննիսյանը «Ազատություն TV» եթերում բանավիճել են 2026 թ․ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ։
«Այն ռեպրեսիաները, որոնք կարող էինք տեսնել 15-20 տարի առաջ՝ ընտրատեղամասերում ծեծուջարդ, այս պայմաններում չկային, բայց արդյո՞ք ընտրությունները եղել են ազատ, արդյո՞ք գործադրվել են միջոցներ, որոնք օրենքով արգելված չեն եղել ձևավորելու ազատ ընտրական պայմաններ, մեր համոզմամբ՝ ոչ։ Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում գործադրվել են այնպիսի միջոցներ և մեթոդներ, որոնք արգելված են եղել ՀՀ Ընտրական օրենսգրքով և թույլ չեն տվել ձևավորելու ընտրելու ազատ կամք»,- ասել է Լիպարիտ Դրմեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։