Company logo

Փաշինյանի քաղաքական ուժն ամենառուսամետն է եղել նախորդներից․ դա թվերով է ապացուցվում

Հրապարակման ամսաթիվ 06.05.2026

 Փաշինյանի քաղաքական ուժն ամենառուսամետն է եղել նախորդներից․ դա թվերով է ապացուցվում

«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը՝ հյուրընկալելով Factortv-ին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխանության, արտաքին քաղաքականության և անվտանգային մարտահրավերներին՝ ընդգծելով, որ երկրի գլխավոր խնդիրը պետական շահի հետևողական պաշտպանության բացակայությունն է։


Անանյանի խոսքով՝ վերջին զարգացումները ցույց են տվել, որ Հայաստանը հաճախ չի հանդես գալիս որպես սեփական շահերն ու առաջնահերթությունները պաշտպանող ինքնուրույն պետություն, այլ վերածվում է այլ ուժերի օրակարգերի հարթակի։


«Երբ մեր երկրում հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են Հայաստանի պետական շահերին, իսկ իշխանությունը լուռ է մնում, սա այլևս առանձին դեպք չէ, այլ պետական մտածողության ճգնաժամ»,- նշել է նա։


Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Անանյանը շեշտել է, որ Հայաստանը մի շարք կարևոր ու խորքային հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ քննարկելու։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է հատկապես անվտանգային խնդիրներին և Արցախի շուրջ խաղաղապահ առաքելության գործունեությանը, որոնց վերաբերյալ հասարակության մեջ կան բազմաթիվ անպատասխան հարցեր։


Նա նշել է, որ հայկական հանրության մոտ տարիների ընթացքում ձևավորվել են որոշ սպասումներ Ռուսաստանի նկատմամբ, որոնք շատ դեպքերում եղել են գերագնահատված, և այդ հարցերի շուրջ ևս անհրաժեշտ է ստանալ հստակ պատասխաններ ռուս գործընկերներից։


«Մենք պետք է մեր հայկական, Հայաստանի շահը դնենք սեղանին և ըստ դրա կառուցենք հարաբերությունները բոլոր երկրների ու աշխարհաքաղաքական բևեռների հետ։ Եթե Ռուսաստանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, ապա համագործակցությունը պետք է շարունակվի և խորանա»,- ընդգծել է Անանյանը։


Նա նաև հավելել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես պետական և ազգային շահերի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե որ գերտերության կամ բևեռի հետ են կառուցվում հարաբերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։