
Իրականում Փաշինյանին աջակցում է ոչ թե Բրյուսելը, այլ Բաքուն. Արման Թաթոյան
Հրապարակման ամսաթիվ 05.05.2026

Ալիևի ելույթն ամբողջությամբ մեր ինքնությունը նվաստացնող, ադրբեջանական թեզերը հնչեցնելու հնարավորություն էր։ Հայաստանից ոչ մի պատասխան չեղավ։ Այս մասին Արամ Աբրահամյանի հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 4-5-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համաժողովի ընթացքում տեսակապով միացած Ադրբեջանի նախագահի ելույթին։
Նա նշել է, որ այս իշխանությունները փորձում են մոռացության տալ ադրբեջանական հանցագործությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը կախվածություն ունի Ալիևից․ նրա բարեհաճությունից է կախված սահմանի խաղաղությունը։
«Ադրբեջանն ուղիղ միջամտում է ՀՀ ընտրություններին՝ օգնելով ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին։ Մենք այս բոլոր փաստերը ներկայացրել ենք ՀՀ-ում ԵՄ դեսպանություն»,- ասել է Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։